ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջարկում է ստանալ դրամական փոխանցումը մեկ հեռախոսազանգի միջոցով

08.11.2011 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է դրամական փոխանցումներ ստանալու համար նախատեսված ACBA-Transfer քարտային ծառայությունը:

Քարտը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու` ընդամենը զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով, ստանալ փոխանցված գումարը, հայտնել են բանկի մամլո ծառայությունում:

ACBA-Transfer քարտը տրամադրվում է անվճար, չունի տարեկան սպասարկման վարձ, կանխիկացումը բանկի բանկոմատների միջոցով կատարվում է անվճար, Maestro տիպի քարտերով փոխանցումներ կարելի է ստանալ նաև արտերկրում: Հաճախորդը հնարավորություն ունի նաև տվյալ քարտով ստանալ վարկային գիծ: Փոխանցման ստացման մասին հաճախորդը կարող է տեղեկանալ SMS հաղորդագրության միջոցով, որի արժեքն է 30 դրամ:

Արդեն մեկ տարի է ինչ բանկը հնարավորություն է ընձեռում փոխանցում ստացող քաղաքացիներին ստանալ իրենց գումարները պլաստիկ քարտի միջոցով:  Եվ մեկ տարվա ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկել է ավելի քան 16 000 ACBA-Transfer քարտ, որոնց միջոցով իրականացրել է փոխանցված գումարների ավելի քան 10 000 վճարում:

Դիտում՝ 7129
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW