Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան

07.11.2011 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:

“Այցի ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր”, - հաղորդում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունը: Այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մեդիամաքս-ը նշում է, որ այսօր Հայաստան կժամանի նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշադձեն, ով կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ:

Դիտում՝ 2343

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW