Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովին ներկայացված պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել պետական ծառայողների համար սոցիալական ապահովության փաթեթի ստեղծմանը։ Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ 18 մլրդ դրամը հավասարապես հասանելի է լինելու շուրջ 100 հազար պետական ծառայողների: “Մենք հավասարաչափ ենք բաշխում` անկախ նրանից, թե նրանք ինչ պաշտոնական դիրք են զբաղեցնում եւ ինչ աշխատավարձ են ստանում”, - ասել է վարչապետը:Իր հերթին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ պետծառայողը կարող է օգտագործել այդ փաթեթը 4 ուղղություններով` բժշկական ապահովագրություն, հիփոթեքային վարկ, կրթություն, հանգիստ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Քաղծառայողների փոխարեն վճարումները կկատարի համապատասխան հիմնարկի ֆինանսական կամ հաշվապահական ստորաբաժանումը։ Tweet Դիտում՝ 4046