ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa-ն հայտարարել են համատեղ ակցիայի մասին

01.11.2011 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունը հայտարարել են «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքեթինգային արշավի մեկնարկի մասին, որը գործելու է ՎՏԲ –Հայաստան Բանկի Visa քարտապանների միջեւ նոյեմբերի 1-ից մինչեւ 2012թ. հունվարի 31-ը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս ցանկացած առեւտրի եւ սպասարկման կետերում, կստանան բոնուսային բալեր եւ ավտոմատ կերպով կդառնան ակցիայի մասնակիցներ, հայտնել են բանկում:

Բալերը հաշվարկվում են հետեւյալ կերպ`

•    Քարտով ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է 1 բոնուսային բալ;
•    Մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային բալ;
•    Հաշվի են առնվում Հայաստանում եւ արտերկրում ապրանքների եւ ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումները, բացառությամբ կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները:

Հաղթողները կորոշվեն պատահական խաղարկությամբ 100 մասնակիցների միջեւ, որոնք հավաքել են բալերի  առավելագույն քանակ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 49 վկայագրեր եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձեւակերպման 50 վկայագրեր` -1% վարկի եւ +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է ուղեւորություն  2 անձի համար Միացյալ Արաբական Էմիրություններ: 

Դիտում՝ 2898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW