Նոյեմբերի 1-ից ՍԹԱՐ-ը վերսկսում է ԱՊՊԱ վկայագրերի վաճառքը

31.10.2011 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 1-ից ՍԹԱՐ առեւտրային ցանցի բոլոր 20 խանութներում, ինչպես նաեւ 4 Ֆրեշ եւ 2 Քեթրին սուպերմարկետներում կվաճառվեն Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վկայականներ:

“Սթար Դիվայդ” ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալ:

«Ավտոապահովագրումն այժմ` ամանորի նախօրեին, շատ ակտուալ է մեր հաճախորդներից շատերի համար, որոնք ունեն ավտոմեքենա: Մեկ տարի առաջ գնված վկայականների վաղեմության ժամկետն արդեն մոտենում է ավարտին, եւ ԱՊՊԱ-ների վաճառքը խանութներում ճիշտ ժամանակին կլինի»,- նշել ՍԹԱՐ առեւտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:

Դիտում՝ 4165

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW