ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է հաշիվների հեռակառավարման նոր SMS բանկինգ ծառայությունը

26.10.2011 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է SMS բանկինգ ծառայությունը ֆիզիկական անձանց համար:

Այսուհետեւ Բանկի բոլոր ֆիզիկական անձինք` հաշվետեր հաճախորդները, որոնք միացել են SMS բանկինգ ծառայությանը, ունեն հնարավորություն վերահսկելու իրենց բանկային, քարտային, ավանդային եւ վարկային հաշիվները` Բանկի կողմից իրենց հեռախոսահամարներին ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաեւ կատարել հարցումներ` քարտին վերաբերող մի շարք հարցերով: SMS բանկինգ ծառայության միացումը կատարվում է անվճար:

«Ներկայիս արագընթաց զարգացող շուկայական հարաբերություններում ժամանակի հրամայականն է դարձել առօրյա բանկային գործառնություններում արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: ՎՏԲ-Հայաստան Բանկը, կարեւորելով հաճախորդների սպասարկման գործընթացների արդյունավետության բարձրացումը եւ հաճախորդներին նորագույն բանկային ծառայությունների տրամադրումը, մշտապես հետամուտ է Բանկում հաշիվների հեռակառավարման համակարգերի ներդրմանն ու գործարկմանը: SMS բանկինգ ծառայության ներդրումը հերթական քայլն է այդ ուղղությամբ»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվյսաննիկովը:

Դիտում՝ 5344
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW