2012թ. գարնանը Ամերիաբանկը կարող է միաձուլման գործարք իրականացնել

20.10.2011 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. գարնանը Ամերիաբանկը Հայաստանում գործող բանկերից մեկի հետ կարող է ունենալ միաձուլման գործարք:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նա նշել է, որ դեռեւս չի կարող տեղեկություններ հայտնել հնարավոր գործարքի վերաբերյալ, քանի որ այն նախնական քննարկումների փուլում է:

“Հայաստանի բանկային համակարգը պակաս արդյունավետ է, քան արդյունաբերության կամ ծառայությունների ոլորտը: Բանկերի միաձուլումը կարող է նպաստել արդյունավետության բարձրացմանը”,-ասել է նա:

 

Դիտում՝ 4372

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW