Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր ասել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում բանկը ներկայացնելու է նոր վարկային առաջարկներ` ուղղված ֆիզիկական անձանց:«Ամերիաբանկը կորպորատիվ բանկի տպավորություն է թողնում, սակայն մեր նպատակն է կայանալ որպես ունիվերսալ բանկ: Այդ իսկ պատճառով կփորձենք ապացուցել, որ ակտիվ ենք նաեւ ֆիզիկական անձանց վարկավորման առումով»,-ասել է Տիգրան Ջրբաշյանը:Նա նշել է, որ տարեսկզբի համեմատ 2 անգամ ավելացել է փոքր եւ միջին բիզնեսին տրամադրվող վարկերի ծավալը (16,8 մլրդ դրամ), ինչպես նաեւ 21%-ով աճել է ֆիզիկական անձանց վարկավորումը`14 մլրդ դրամից հասնելով 17,2 մլրդի: Tweet Դիտում՝ 4469