Ամերիաբանկի վարկային պորտֆելը կազմել է 128,2 մլրդ դրամ

20.10.2011 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2011թ.  սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 128,2 մլրդ դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Պորտֆելում 126,4 մլրդ կազմում են վարկերը, իսկ 1,8 մլրդ-ը լիզինգային ցուցանիշներն են: Կարծում եմ, բանկի վարկային պորտֆելը մինչեւ տարեվերջ կհասնի 134-135 մլրդ դրամի»,-ասել է նա:

Տիգրան Ջրբաշյանը խոսքերով, Ամերիաբանկի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը 2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 88,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 27%-ով`չնայած այն հանգամանքին, որ բանկը չի մտնում «տոկոսային մրցակցության» մեջ:

Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ Ամերիաբանկը շարունակում է ավելացնել իր տեսակարար կշիռը հայկական բանկային համակարգում`շահույթի մակարդակով 4-րդ տեղում գտնվելով:

«Նախորդ եռամսյակի համեմատ շահույթն ավելացել է 2,9 մլրդ դրամով, իսկ պարտավորությունների մասով արձանագրել ենք 30%-ոց աճ. սեպտեմբերի 30-ի դրությամբ պարտավորությունները կազմել են 157,2 մլրդ դրամ»,-ասել է նա:

Դիտում՝ 4033
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW