Սեպտեմբերին Հայաստանի արտահանման աճը կազմել է շուրջ 50%

20.10.2011 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2011-ի սեպտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $525,3 մլն կամ 195.4 մլրդ դրամ` 2010-ի նույն ամսվա համեմատ ավելանալով  26,7%-ով:

Ինչպես Մեդիամաքս-ին այսօր հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից, արտահանման ծավալը սեպտեմբերին աճել է 48,4%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 53,2 մլրդ դրամ կամ $142.9 մլն: 2011-ի սեպտեմբերին 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 20,1%-ով եւ կազմել 142,2 մլրդ դրամ կամ $382.4 մլն:

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2011-ի սեպտեմբերին կազմել է 89 մլրդ դրամ կամ $239,5 մլն:

Դիտում՝ 4670

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW