«Հայաստանն այժմ ավելի ունակ է դիմակայել գլոբալ տնտեսության բացասական զարգացումներին»
14.10.2011 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն այժմ ավելի ունակ է դիմակայել գլոբալ տնտեսության պայմանների հնարավոր ցանկացած բացասական զարգացումներին, ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:
Մեդիամաքս-ի խնդրանքով գնահատելով եվրոպական պարտքային խնդիրների տնտեսական հետեւանքներին դիմակայելու Հայաստանի ունակությունը, Ասթրիդ Քլիֆֆորդն ասել է, որ 2008-09 թվականների միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո Հայաստանի կառավարության՝ երկրի տնտեսությունը դիվերսիֆիկացնելուն ուղղված քայլերը տալիս են արդյունքներ:
«Մենք արդեն իսկ ականատեսն ենք դարձել բարելավումների, եւ, համապատասխանաբար, տնտեսության ընդհանուր ցուցանիշների մեջ որեւէ առանձին ոլորտի գերակայության նվազմանը: Այնպես որ, կարծում ենք, Հայաստանը այժմ ավելի ունակ է դիմակայել գլոբալ տնտեսության պայմանների հնարավոր ցանկացած բացասական զարգացումներին», - ասել է Ասթրիդ Քլիֆորդը:
Նրա գնահատմամբ, եվրոպական պարտքային ճգնաժամը էական անմիջական ազդեցություն չի կունենա Հայաստանի ֆինանսական համակարգի վրա, սակայն կարող է ազդել տնտեսության վրա՝ Եվրոպայում համախառն պահանջարկի եւ նավթի գների անկման պատճառով:
«Կարծում ենք, Հայաստանի տնտեսությունը կարող է սկսել զգալ ազդեցությունը, եթե իրավիճակը Եվրոպայում էլ ավելի վատթարանա` հանգեցնելով ապրանքների ընդհանուր պահանջարկի նվազեցմանը, եւ, համապատասխանաբար, գների հետագա նվազմանը: Սա ներառում է նաեւ այն ապրանքները, որոնք Հայաստանը արտահանում է, օրինակ` պղինձ, մոլիբդեն եւ ոսկի: Բացի այդ, նավթի միջազգային գնի զգալի անկումը կարող է հարվածել Ռուսաստանի տնտեսությանը, եւ, համապատասխանաբար` դեպի Հայաստան ապրանքային հոսքերին եւ տրանսֆերտների ծավալներին», - ասել է Ասթրիդ Քլիֆորդը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: