Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ 2012թ. Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է աշխատավարձի բարեփոխում։ Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով ծրագիրը, վարչապետը պարզաբանել է, որ քաղծառայողներին տրամադրվելու է սոցիալական ապահովության փաթեթ։ Այս փաթեթի շրջանակներում քաղծառայողները հնարավորություն են ունենալու 2012 թ-ին իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարում, ապահովագրական պոլիսների միջոցով իրականացնել իրենց առողջական խնդիրների լուծման ծախսերի վճարումը:Չորս անդամից բաղկացած ընտանիքն այդ պոլիսի շնորհիվ պետության կողմից ստանալու է անվճար բուժսպասարկում։ Բացի այդ, քաղծառայողները հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձը եւս վճարել այդ միջոցների հաշվին։ “Հասկանալի է, որ սա սոցիալական ուղղվածություն ունեցող փաթեթ է, եւ դրանից առաջին հերթին շահելու են ցածր եկամուտ ունեցող քաղծառայողները, քանի որ փաթեթը հավասարաչափ է տրամադրվելու բոլորին”,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Tweet Դիտում՝ 2144