Տնտեսական ակտիվությունը Հայաստանում օգոստոսին աճել է 9.6%-ով

20.09.2011 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011-ի օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2010-ի օգոստոսի համեմատ ավելացել է 9.6%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից:

Այս տարվա օգոստոսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 84 մլրդ 241,8 մլն դրամ` 2010-ին օգոստոսի համեմատ ավելանալով 12,5%-ով: Առեւտրի շրջանառությունը աճել է 6,9%-ով (179 մլրդ 116,9 մլն), ծառայությունների ծավալը` 4.2%-ով (78 մլրդ 817,1 մլն):

2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ 21,3%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում (130 մլրդ 609,3 մլն), իսկ շինարարության ոլորտում ` 24.7%-ով անկում (41 մլրդ 455,9 մլն):

2011-ի օգոստոսին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.5%-ով եւ կազմել 110 700 դրամ ($297):

Դիտում՝ 4307
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW