Ասթրիդ Քլիֆորդ. Հայաստանում HSBC-ի կապիտալի վերադարձելիության ցուցանիշը լավագույններից է խմբում

19.09.2011 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում HSBC-ի կապիտալի վերադարձելիության ցուցանիշը կազմում է 22%, որը լավագույններից է բանկային խմբում, այսօր Երեւանում ասել է  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, խոսելով մի շարք երկրներում եւ, մասնավորապես, Վրաստանում HSBC-ի գործունեության դադարեցման մասին, Ասթրիդ Քլիֆորդն ասել է Հայաստանում բանկը նախատեսում է շարունակել իր գործունեությունը, քանի որ այստեղ ունի աճի բարձր տեմպեր եւ մեծ եկամտաբերություն:

«Վրաստանում HSBC-ն սկսել է գործել 2008թ-ին, երբ շուկայում արդեն կային խոշոր խաղացողներ, մինչդեռ Հայաստանում բանկը գործում է 1996թ-ից եւ ունի խոշոր, 20-30%-անոց  մասնաբաժիններ շուկայի մի շարք հատվածներում», - ասել է Ասթրիդ Քլիֆֆորդը, հիշեցնելով, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկի շահույթն աճել է 50%-ով:

Ըստ նրա, Հայաստանում բանկը շարունակում է դինամիկ զարգանալ, այս տարի նախատեսում է վերաբացել իր մայրաքաղաքի մասնաճյուղերից մեկը եւ 2 նոր մասնաճյուղեր բացել 2012-ին:

Դիտում՝ 4007

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW