Երեք ընկերություններ կօգտվեն հարկային եւ մաքսային արտոնություններից

15.09.2011 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում թույլատրել է «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ եւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգել մինչեւ համապատասխանաբար 2012 թ. սեպտեմբերի 8-ը եւ 2014 թ. օգոստոսի 25-ը։

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագծերը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ երկու ընկերությունն էլ ունեն արտահանման ուղղվածություն։

Նախարարը տեղեկացրել է, որ «Ռուսալ Արմենալն» մտադիր է մոտ երեք տասնյակով ավելացնել աշխատատեղերի թիվը։

Կառավարությունն իր որոշումներով փոփոխել եւ լրացրել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը մինչեւ 3 տարի հետաձգելու իր ավելի վաղ ընդունած որոշումը` ստեղծվելիք ջերմոցային տնտեսությանն անհրաժեշտ մոտ 40 ապրանքատեսակների ներկրումը դյուրացնելու նպատակով:

Դիտում՝ 2215
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW