Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում համաձայնության է արժանացել ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության գրավոր խնդրանքը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականության իրավունքը «Ինտերէներգո Բի.Վի.» ընկերությունից «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության որոշման մեջ նշվում է, որ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը չի համապատասխանում Հայաստանում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման պահանջներին: Այդ պատճառով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պարտավորվում է համապարտության սկզբունքով ստանձնել «Հայկական էլեկտրացանցերի» գնման գործարքի եւ ՀՀ օրենքներից բխող բոլոր պարտավորությունները: Tweet Դիտում՝ 2131