Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ազդագիրը:Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Արմսվիսբանկում (թողարկման կազմակերպիչ, տեղաբաշխող եւ հաշվարկային բանկ), ազդագրի համաձայն առաջարկվում է տեղաբաշխել ընկերության 3 մլն 673 հազ. 926 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 1,110 դրամ տեղաբաշխման գնով (տեղաբաշխման ընդհանուր ծավալը՝ 4,078 մլրդ դրամ):Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է ընկերության բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման միջոցով, որից օգտվելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 3-ը ընկերությանը ներկայացնել բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելու մասին գրավոր ծանուցում:Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակներում չտեղաբաշխված բաժնետոմսերը տեղաբաշխվելու են ազատ բաժանորդագրության միջոցով, որը կսկսվի հոկտեմբերի 4-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 24-ը: Բաժնետոմսերի ազդագիրը կարելի է ձեռքբերել Արցախ ՀԷԿ-ի կամ Արմսվիսբանկի գրասենյակներից` թղթային կրիչով, ինչպես նաեւ վերջիններիս էլեկտրոնային կայքերից (www.artsakhhpp.com եւ www.armswissbank.am):Ընկերության բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի B հարթակում ս.թ. մայիսին (ծավալը՝ 1,4 մլրդ դրամ; թողարկումը տեղաբաշխվել էր ամբողջությամբ), իսկ առաջինը՝ 2010-ին, երբ թողարկման ընդհանուր 3,45 մլրդ դրամ ծավալից տեղաբաշխվել էր 905,14 մլն-ը: Tweet Դիտում՝ 5300