Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակի վրա; կանխատեսումը՝ կայուն

02.09.2011 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է ազգային արժույթով եւ արտարժույթով Հայաստանի երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (ԹԴՎ) «BB-» մակարդակի վրա; կանխատեսումը՝ «Կայուն»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով Fitch-ը, գործակալությունը սեպտեմբերի 1-ին հաստատել է նաեւ Հայաստանի կարճաժամկետ ԹԴՎ-ը «B» մակարդակի վրա, իսկ երկրային առաստաղը՝ «BB» մակարդակի վրա:

“Հայաստանի վարկանիշի հաստատումը արտացոլում է այն փաստը, որ երկրի իշխանությունները նվազեցնում են ֆիսկալ եւ արտաքին դիսբալանսը՝ ԱՄՀ կողմից հավանության արժանացած տնտեսական քաղաքականության ծրագրի համաձայն”, - նշել է Fitch-ի սուվերեն վարկանիշների խմբի ղեկավար Չարլզ Սեւիլը, հավելելով, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին ցնցումների հանդեպ, իսկ պետական պարտքը եւ համախառն արտաքին պարտքը զգալիորեն գերազանցում են 2008-2009թթ. մակարդակը:  

Fitch-ը կանխատեսում է, որ 2011 թ-ին Հայաստանի կառավարությունը կնվազեցնի բյուջետային դեֆիցիտը մինչեւ ՀՆԱ 3.9%: Վերացնելով հարկաբյուջետային խթանները` 2010 թ-ին կառավարությունը նվազեցրեց բյուջետային դեֆիցիտը մինչեւ ՀՆԱ 5%: Կոնսոլիդացման պլանները հիմնված են ծախսերի պահպանման եւ հարկերի աճի վրա: 2012 թվականին կառավարությունը նախատեսում է իրականացնել հետագա բյուջետային դեֆիցիտի նվազեցումներ` մինչեւ ՀՆԱ 3,2%:

Fitch-ը գրանցում է Հայաստանի առեւտրային հաշվեկշիռի դեֆիցիտի անկում 2010-2011թթ., ինչը տեղի է ունեցել արտահանման աճի շնորհիվ: Նախատեսվում է, որ այս տենդենցը կշարունակվի 2012-13թթ.: Ընթացիկ տարում կանխատեսվող դեֆիցիտը, որը կկազմի 12%, կֆինանսավորվի արտասահմանյան վարկերի, կամ անմիջական միջազգային ներդրումների միջոցով, որոնց ծավալը կկազմի ՀՆԱ 6%:

Իրական ՀՆԱ աճը 2011 եւ 2013 թվականներին, Fitch-ի կանխատեսմամբ, կկազմի 4-5%: Չարլզ Սեջիլի խոսքերով, այժմ ՀՀ ԿԲ-ն նվազեցնում է դոլարիզացիան եւ ամրացնում դրամի դերը:

Fitch-ը նշում է, որ ճգնաժամից հետո վերականգնվող Հայաստանի փոքր, բայց լավ կապիտալիզացված ֆինանսական հատվածը սուվերեն վարկի վարկանիշին էական ռիսկ չի ներկայացնում: Չաշխատող վարկերի հաշվառումը նվազեցրեց նրանց տեսակարար կշիռը ընդհանուր բանկային ակտիվների 10%-ից (2009թ.) մինչեւ 3%: ԿԲ–ն ուժեղացնում է կարգավորումը եւ խրախուսում դրամային վարկերը:

“Պահուստների կամ դրամի վրա Ճնշումը, որը առաջացել է ռուսաստանյան տնտեսության գլոբալ դանդաղեցման կամ ցնցումների պատճառով, կարող է թուլացնել արտաքին բալանսը եւ ունենալ բացսական ազդեցություն Հայաստանի վարկանիշի վրա: Ճգնաժամը, որի հետեւանքով Հայաստանի պետական պարտքի մակարդակը բարձրացել է մինչեւ ՀՆԱ 40%, թուլացրել է տնտեսության՝ հետագա արտաքին ցնցումներն յուրացնելու ունակությունը: Ներքին կամ արտաքին քաղաքական լարվածության աճը (Ղարաբաղյան հակամարտություն) նույնպես կնպաստի վարկանիշի անկմանը’’,- նշում է Fitch-ը:

Գործակալությունը նաեւ նշում է, որ ֆիսկալ բարեփոխումների եւ դեֆիցիտի նվազման շարունակությունը կարող է դրական աղդեցություն ունենալ վարկանիշի վրա: Դոլարիզացիայի նվազումը եւս դրական գործոն կդառնա:  

Դիտում՝ 5449
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW