Ոստիկանություն. Յունիբանկի ղեկավարը “Հին Էրիվան” հոլդինգի նախագահին մեղադրում է փաստաթղթեր կեղծելու մեջ

29.08.2011 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանության տվյալներով`Յունիբանկի ղեկավարը “Հին Էրիվան” հոլդինգի նախագահին մեղադրում է չվերականգնվող վարկային գծի վերաբերյալ փաստաթղթերը կեղծելու մեջ:

Այս մասին այսօր Մեդիամաքս-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա ասել է, որ ոստիկանությունը «Հին Էրիվան Հոլդինգ» հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանի գործով հետաքննություն սկսել է  ս.թ. հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը (6-րդ վարչություն) Յունիբանկի ղեկավար Վարդան Աթայանի ներկայացրած դիմում-բողոքի համաձայն:

Դիմում-բողոքում ասվում է, որ «Հին Էրիվան» ՍՊԸ-ի եւ Յունիբանկ ՓԲԸ-ի միջեւ 2007-ին եւ 2008-ին կնքվել են չվերականգնվող վարկային գծի տրամադրման պայմանագրեր: 2009-ին  «Հին Էրիվան» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է բանկին պայմանագրերը վերանայելու խնդրանքով, եւ բանկի ղեկավարության կողմից առաջարկվել են մի քանի համաձայնագրեր: Կողմերը ստորագրել են մեկ համաձայնագիր, սակայն բանկի աշխատակիցների անուշադրության պատճառով համաձայնագրերի մյուս տարբերակները մնացել են Մանվել Տեր-Առաքելյանի մոտ. վերջինս կեղծել է դրանք եւ որպես հիմք օգտագործել վարկի մարման ժամկետների որոշման համար:

Ս.թ. օգոստոսի 26-ին “Հին Էրիվան հոլդինգ” ընկերության տնօրեն Մնացական Իսպիրյանը լրատվամիջոցներին ուղարկել էր մեկնաբանություն, որում Յունիբանկի ղեկավարին մեղադրում էր ոստիկանության միջոցով ճնշում գործադրելու մեջ:

Դիտում՝ 2820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW