Ռուբեն Վարդանյանը մտադիր է ստեղծել «բարեգործության ինդուստրիա»

29.08.2011 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «Տրոյկա Դիալոգ» ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանը մտադիր է ստեղծել «բարեգործության ինդուստրիա»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ռուբեն Վարդանյանը ասել այս մասին SPEAR’S Russia ամսագրին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, բոլորը հասկանում են, որ ոչ միայն արտադրական կարողությունները, ենթակառուցվածքներն ու նավթային պաշարներն, այլեւ ինքը մարդը դառնում է հաջողության ավելի կարեւոր տարր: Եվ որակյալ կրթության, դաստիարակության, առողջապահության հարցը դառնում է այնքան կարեւոր, որ օգնությունը ՁԻԱՀ-ով հիվանդ կամ ծնողազուրկ երեխաններին հարցի լուծում չէ: Այսօր բոլոր ունեւոր մարդկանց առջեւ ծառացած է մեկ խնդիր` եթե դուք հաջողակ եք, ապա օգնեք այնպես անել, որ բարի նպատակների համար տրամադրված միջոցները արդյունավետ աշխատեն: Մինչեւ հեղափոխությունը Ռուսաստանում բարեգործությունը կյանքի մաս էր կազմում` մեղք ես գործել, օգնելով մեղքդ քավում ես: Վտանգավոր երեւույթ է: Պարզապես մեկ միլիարդ տրամադրելը ավելի վատ է, քան ոչինչ չտալ: Առանց դրամի օգտագործման արդյունավետ համակարգի շատ բան կարող է գողացվել», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Բարեգործությունը աշխատանքի մեծ ծավալ է, հսկայական ուղղություն: Ամեն ինչ, իհարկե կարող է փոխվել, սակայն հիմա ինձ թվում է, որ սա լուրջ հորիզոն է: Ես մի մարդ եմ, ով մի քանի տարի առջեւ է նայում, այդ պատճառով էլ նվազագույնը 20 տարվա աշխատանք ունեմ», - ասել է «Տրոյկա Դիալոգ»-ի ղեկավարը:

Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաեւ մի քանի անձնական հարցերի:

Մասնավորապես, նրա խոսքերով, ինքնությունը պահելու համար կարեւոր է չզբաղվել ինքնախաբեությամբ:

«Ես շատ լավ գիտեմ իմ թերությունները, սխալները, եւ ինձ համար կարեւոր է ազնիվ լինել ինքս ինձ հետ, քանի որ ամենախիստ դատավորը ես եմ», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Շատ վաղուց ինքս ինձ համար որոշել եմ, որ չէի ուզեն հայտնվել այնպիսի կացության մեջ, որ փողոցում մեկին տեսնելիս, անցնեի փողոցի մյուս կողմը միայն նրա համար, որ ամաչում եմ նայել նրա աչքերին: Գիտեմ, որ չեմ արել ոչ մի ստոր կամ վատ արարք: Դա է անվտանգության եւ հանգստության զգացումը: Չնայած չեմ կարող պնդել, որ միշտ ճիշտ եմ գործել եւ երբեք անիրավացիորեն չեմ վիրավորել մարդկանց», - նշել է գործարարը:

Խոսելով իր «նվազագույն զամբյուղի» մասին` Ռուբեն Վարդանյանն ասել, որ երբեք հատուկ հաշվարկներ չի արել:

«Ես հավասարաչափ հանգիստ թռչում եմ էկոնոմ կարգով եւ չարթերով: Գրքերը շատ թանկ հաճույք չեն, մեքենաներ չեմ հավաքում, ժամացույցներ` նույնպես: Հագուստի վրա ծախսում եմ բավական քիչ: Եթե հաշվի չառնենք ուղեւորություններն ու բարեգործությունը, ապա տարեկան դա մի քանի հարյուր հազար դոլար է», - ասել է Ռուբեն Վարդանյանը:


Դիտում՝ 6071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW