Կասկադ Ինշուրանսը մասնակցել է Օրրանի բարեգործական ընթրիքին

20.08.2011 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Նախօրեին տեղի ունեցած Օրրանի բարեգործական ընթրիքին մասնակցել են  Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերության 8 աշխատակիցներ:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Կասկադ Ինշուրանս-ի մամուլի ծառայությունից, բարեգործական ընթրիքի նպատակն էր միջոցներ հավաքագրել Հայաստանում երեխաների եւ ծերերի շրջանում մուրացկանությունը կանխելու եւ վերացնելու, միայնակ եւ կարիքավոր ծերերին աջակցելու եւ փողոցում հայտնված երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար:

Կասկադ Ինշուրանսը նաեւ համալրել է Օրրանի նվիրատուների ցանկը` հովանավորելով մեկ երեխայի ամբողջ տարվա սնունդը: 

“Հայաստանում Օրրանն այն քիչ կազմակերպություններից է, որին հաջողվում է իրականացնել իր բարեգործական առաքելությունը շնորհիվ հայ գործարար ոլորտի այնպիսի բարերարների եւ հովանավորների, ինչպիսիք են VivaCell-MTS, HSBC, KPMG, Coca Cola եւ այլ ընկերությունները: Բարեգործների շարքերը ուրախությամբ համալրեց նաեւ Կասկադ Ինշուրանսը,”- նշել է Կասկադ Ինշուրանսի մարքեթինգի բաժնի ղեկավար Հասմիկ Օլսոնը: 


Դիտում՝ 7792

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW