ԵԶԲ. ԱՊՀ-ում սոցիալական ծախսերի ամենափոքր մասնաբաժիններից մեկը Հայաստանում է

18.08.2011 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ԱՊՀ-ում սոցիալական ծախսերի մասնաբաժինը տատանվում է 2.9%-ից (Տաջիկստան) մինչեւ 13.3% (Ուկրաինա):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասվում է Եվրասիական Զարգացման Բանկի ( ԵԶԲ) վերլուծական վարչության նախորդ շաբաթվա մակրոտնտեսության դիտարկման մեջ:

Ամենաշատ սոցիալական ծախսեր (15%-ից բարձր) կրում են Բելառուսի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի կառավարությունները: Սոցիալական ծախսերի նվազագույն (10% եւ ցածր) մասնաբաժինը գրանցվել է Տաջիկստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում եւ Հայաստանում: Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան ծախսում են ՀՆԱ 4%-ը առողջապահության վրա: Հատկանշական է, որ Ղրղըզստանի եւ Ուկրաինայի կառավարությունները ՀՆԱ ավելի քան 5%-ը ծախսում են կրթության վրա: Բելառուսն ու Ուկրաինան ԱՊՀ-ում առաջատարն են սոցիալական ապահովության ոլորտում ծախսերով, նշում են ԵԶԲ վերլուծաբանները:

Դիտում՝ 5028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW