2013 թվականից Հայաստանում խաղատներ կգործեն միայն Ջերմուկում, Սեւանում եւ Ծաղկաձորում

18.08.2011 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է խաղատուն եւ շահումով (այդ թվում՝ ինտերնետ շահումով) խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները եւ չափանիշները հաստատելու մասին որոշումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրել է, որ 2013 թ-ից ուժի մեջ մտնող «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի համաձայն` 2013 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան համայնքների վարչական սահմաններում:

Որոշման համաձայն, խաղատները եւ շահումով խաղ իրականացնող սուբյեկտները պետք է ուղիղ գծով առնվազն 500 մետր հեռավորության վրա գտնվեն կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից եւ հիվանդանոցներից եւ ունենան խաղատան համար առնվազն 250 քառ. մետր, իսկ շահումող խաղի համար` առնվազն 100 քառ. մետր ընդհանուր մակերես:

Կառավարության որոշման նախագծին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 7724

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW