Պրոմեթեյ Բանկը օժանդակություն է ցուցաբերել “Այբ” հիմնադրամին եւ 5- րդ Համահայկական խաղերին

10.08.2011 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.Պրոմեթեյ Բանկն այսօր հայտարարել է երկու նախագծերի` “Այբ” հիմնադրամին եւ 5- րդ Համահայկական խաղերին, ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին:


Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, «Այբ» հիմնադրամի օժանդակությունը համապատասխանում է Պրոմեթեյ  բանկի կողմից որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ուղղված երիտասարդ սերնդի ուսումնական հաջողությունների, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ ազգային շահերի ամրացման խրախուսմանը:

Այդ առումով ««Այբ» դպրոցը առաջին հայկական դպրոցական ավանն է, որտեղ համադրվում են Մեսրոպյան դպրության լավագույն ավանդույթներն ու կրթական ժամանակակից տեխնոլոգիաները»:

Պրոմեթեյ Բանկն իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել նաեւ 5-րդ Համահայկական  խաղերի կայացմանը,  որոնք  կանցկացվեն օգոստոսի 13-ից  21-ը: Համահայկական խաղերին կմասնակցեն 3000 հայազգի մարզիկներ 34 երկրներից:

5- րդ Համահայկական  խաղերի աջակցության մասին հայտնել են նաեւ Ամերիաբանկը, Արդշինինվեստբանկը, “Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ”-ն ու ՎՏԲ-Հայաստան Բանկը:


Դիտում՝ 10662

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW