Արդշինինվետսբանկը հովանավորում է 5-րդ Համահայկական խաղերը

09.08.2011 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Արդշինինվեստբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերում 5-րդ Համահայկական խաղերի անցկացմանը, որոնք մեկնարկում են օգոստոսի 13-ին Երեւանում:

«Ուրախությամբ ենք միացել Համահայկական 5-րդ հոբելյանական խաղերի կազմակերպման նախաձեռնությանը եւ շատ բարձր ենք գնահատում Հայաստան-Սփյուռք միասնությանը նպաստող նմանատիպ միջոցառումները: Արդշինինվեստբանկի «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսը նույնպես խորհրդանշորեն ընդգծում է միասնության եւ համախմբման կարեւորությունը հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ, որին այս անգամ հաջողությամբ կնպաստի սպորտը»,- այս կապակցությամբ ասել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը:  

Արդշինինվեստբանկը մշտապես խրախուսում եւ աջակցում նաեւ իր աշխատակիցների մասնակցությանը բանկային համակարգում անցկացվող տարբեր մրցաշարերի` ֆուտբոլ, թենիս, հրաձգություն, բիլիարդ, որտեղ բանկի ներկայացուցիչները մշտապես զբաղեցրել են մրցանակային բարձր հորզոնականներ:

Դիտում՝ 7761

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW