Համաշխարհային ֆոնդային շուկաներն անկում են ապրում՝ ԱՄՆ-ի ռեցեսիոն սպասումների ֆոնին

09.08.2011 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ասիական ֆոնդային շուկաներն այսօր շարունակել են անկում ապրել՝ ԱՄՆ-ի հնարավոր ռեցեսիայի սպասումների ֆոնին: Ճապոնական NIKKEI 225 ինդեքսն այսօր առեւտրային օրվա սկզբից ընկել է 3.6%-ով, հարավկովկասյան Kospin-ն՝ 6.1%-ով, ավստրալական ASX-ը՝ 2.1%-ով:

Ասիական ինդեքսների նվազումը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ հնարավոր տնտեսական անկումը բացասաբար կանդրադառնա ասիական արտահանման վրա հիմնված տնտեսությունների վրա, հաղորդում է BBC-ն:

Արժեթղթերի համատարած վաճառքի հիմքում ընկած է վախը, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պարտքային խնդիրները կդանդաղեցնեն համաշխարհային տնտեսական աճը:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ S&P վարկանիշային գործակալությունը առաջին անգամ պատմության մեջ իջեցրել է ԱՄՆ-ի AAA վարկանիշը մինչեւ AA+, ինչն էլ ավելի է մեծացնում հոռետեսությունը աշխարհի խոշորագույն տնտեսության շուրջ:

Պահանջարկի ակնկալվող կրճատումից ելնելով այսօր շարունակվել է հում նավթի գների նվազումը: Փոխարենը աճում է ոսկու գինը, որտեղ եւ անորոշության պայմաններում նախընտրում են ներդնել ազատ միջոցները:

Ներդրողներն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ասիայում եւ Եվրոպայում, համատարած վաճառելով տարբեր տնտեսական ոլորտների արժեթղթերը, շարունակում են նպաստել դրանց գների անկմանը:

Երկուշաբթի S&P 500 ինդեքսը ԱՄՆ-ում անկում է ապրել 6.7%-ով (ամենամեծ անկումը 2008թ. դեկտեմբերից հետո), Dow Jones-ը գրանցել է 5.6%-ոց անկում (խոշորագույնը 2008թ. հոկտեմբերից), իսկ NASDAQ-ի ինդեքսը նվազել  6.9%-ով:

Անկում են ապրել նաեւ եվրոպական ֆոնդային ինդեքսները՝ անգլիական FTSE 100-ը՝ 3.4%-ով, գերմանական DAX-ը՝ 5-ով եւ ֆրանսիական CAC-ը` 4.7%-ով:


Դիտում՝ 2723
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW