IFC-ն գրեթե կրկնապատկել է Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալը

02.08.2011 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. 2011 ֆինանսական տարում Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) գրեթե կրկնապատկել է Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալը:
    
«Նախորդ ֆինանսական տարում իրականացված IFC-ի ռեկորդային ներդրումային ծավալից հետո, մենք գրեթե կրկնապատկել ենք մեր ծրագրերի ծավալը 2011 ֆինանսական տարում` ստեղծելով զարգացման հնարավորություններ մասնավոր հատվածի տարբեր ոլորտներում», - ասել է IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Նա նշել է, որ «մենք մշտապես փնտրում ենք նոր ներդրումային հնարավորություններ ֆինանսական եւ իրական հատվածում»:

2011թ. հունիսի 30-ի դրությամբ IFC-ն Հայաստանում տրամադրել է մոտ $ 70 մլն ֆինանսավորում` իրականացնելով ներդրումներ 11 ծրագրերում:

Հայաստանում IFC-ի ներդրումային պորտֆելը կազմում է մոտ $ 102 մլն վարկավորում եւ կապիտալ ներդրումներ:

Դիտում՝ 8083

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW