Անելիք համակարգը 2011թ. I կիսամյակում գրանցել է փոխանցումների քանակի 24.2% աճ

29.07.2011 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին Անելիք դրամական փոխադրումների համակարգով գրանցվել է 620.761 գործարք, ինչը 24.2%-ով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2011 թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ավելի քան $ 467 մլն ծավալի փոխանցում, որը գրեթե 10%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածում կատարված փոխանցումների ծավալը:

Կտրուկ աճել է դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների շրջանառությունը: 2011 թվականի I կիսամյակում դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների ծավալը կազմել է 212,844,056 ռուբլի, որը ավելի քան 425%-ով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Դիտում՝ 6152

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW