ՊրոԿրեդիտ Բանկն արդեն գործում է Երեւանի Արաբկիր համայնքում

22.07.2011 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՊրոԿրեդիտ Բանկը բացել է իր «Կոմիտաս» մասնաճյուղը՝ Կոմիտաս 39 հասցեում:

Այն դառավ Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի թվով 10-րդ մասնաճյուղը (7-րդը Երեւանում): 
 
Նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ կենտրոնանալով ՓՄՁ ֆինանսավորման մի շարք լուծումների եւ ֆիզիկական անձանց խնայողական զանազան ծրագրերի տրամադրման վրա:

Մասնաճյուղի գործունեության առաջին ամսվա ընթացքում բոլոր հաճախորդներին սպասվում է անակնկալ՝ հաշիվների անվճար բացման տեսքով:
 
«Կոմիտաս» մասնաճյուղի բացումը եւս մեկ անգամ շեշտադրում է Բանկի որդեգրած քաղաքականությունը՝  լինել «միակ բանկը» փոքր եւ միջին ձեռնարկությունների սպասարկման եւ հարեւանությամբ ապրող ու աշխատող մարդկանց համար, Մեդիամաքս-ին ասացին ՊրոԿրեդիտ Բանկում:
Դիտում՝ 10732

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW