Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը հայտնել է, որ 2011թ. I կիսամյակի ընթացքում գրանցել է աճ գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով: Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին Անելիք Բանկի մամուլի ծառայությունում, ակտիվները 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 63,25 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա հունիսի 30-ի համեմատ կազմել է 26%: 2011 թվականի I կիսամյակի ընթացքում ակտիվների աճը կազմել է ավելի քան 3,5 մլրդ դրամ` 2010թ. նույն ժամանակահատվածի 1,46 մլրդ դրամի փոխարեն:Վարկային պորտֆելը 2011թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 35.4 մլրդ դրամ, որը 2010 թվականի հունիսի 30-ի համեմատ աճել է 35%-ով: 2011թ. 1-ին կիսամյակում վարկային պորտֆելն աճել է 5,7 մլրդ դրամով, 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1,6 մլրդ դրամի փոխարեն:27%-ով աճ է արձանագրվել նաեւ ընդհանուր ավանդային պորտֆելում, որը ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում 12 մլրդ-ից հասել է 15,2 մլրդ դրամի:Զգալի աճ է գրանցվել նաեւ ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների գծով, եթե 2010 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել էր 1,1 մլրդ. դրամով, ապա 2011 թվականի 1-ին կիսամյակում առկա է գրեթե 3 մլրդ դրամի աճ: 2010 թվականի հունիսի 30-ի համեմատ ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ աճել է ավելի քան 67 %-ով` 8,5 մլրդ դրամից հասնելով 14,2 մլրդ դրամի: Tweet Դիտում՝ 6129