Փողերի լվացման դեմ պայքարի արդյունքում պետբյուջեի օգտին առգրավվել շուրջ 500 մլն դրամ

14.07.2011 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2010թ. ընթացքում փողերի լվացման դեմ պայքարի արդյունքում Հայաստանի պետբյուջեի օգտին առգրավվել է շուրջ 500 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) ղեկավար Դանիել Ազատյանը:

Այսօր Երեւանում գումարվել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի պլենար նիստը, որին մասնակցում են 102 երկրների ֆինանսական հետախուզության մարմինների եւ մի շարք միջազգային կառույցների շուրջ 290 ներկայացուցիչներ:

Դանիել Ազատյանն ասել է, որ 2010թ. ՖԴԿ-ն իրավապահ մարմինների հետ փոխանակել է 50-ից ավել տեղեկություններ: Նախորդ տարի փողերի լվացման մեղադրանքներով հարուցվել են շուրջ 10 քրեական գործեր, կայացվել է 2 դատավճիռ, պետբյուջե է առգրավվել շուրջ 500 մլն դրամ եւ նույն ծավալով տեղի է վնասների փոխհատուցում:

“Մոտ 80 հարցում է ստացվել օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմիններից, եւ գրեթե նույնքան հարցում մենք ենք արել մեր օտարերկրյա գործընկերներին”, - նշել է Դանիել Ազատյանը:  

Էգմոնտ խմբի նախագահ Բոուդվին Վերհելստն (Boudewijn Verhelst) այսօր ասել է, որ Հայաստանը ակտիվ դերակատարում ունի Էգմոնտ խմբի աշխատանքներում եւ նույնիսկ հանդես է գալիս, որպես խմբի անդամ դեռեւս չհանդիսացող երկրների հովանավոր՝ խմբի մեջ ներգրավվելու աշխատանքներում:

Դանիել Ազատյանը նշել է, որ Հայաստանն այդ հարցում աջակցում է Թուրքմենստանին, Տաջիկստանին եւ Իրանին:
Դիտում՝ 6013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW