Երեւան/Մեդիամաքս/. Պարտադիր ապահովագրության ներդրման օրվանից` կես տարվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ կոնտակտ-կենտրոնը.- սպասարկել է 25300 զանգ, ընդ որում ամենաշատ զանգերի քանակը գրանցվել է հունիս ամսին` միջինում օրական 170 զանգ, - գրանցել է 5948 ապահովագրական պատահար` կես տարվա միջին օրական ցուցանիշը կազմել է 33 ՃՏՊ: Առավելագույն քանակը գրանցվել է հունիսին՝ 1095 ՃՏՊ:Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ընկերությունից, հակառակ սպասումների և կանխատեսումների, ամռանը դեպքերի քանակի նվազում տեղի չի ունեցել: Հունիս ամսվա ընթացքում գրանցված դեպքերի միջին օրական ցուցանիշը կազմել է 37, ինչը հավասար է փետրվարին գրանցված առավելագույն ցուցանիշին: Զգալիորեն աճել է գիշերվա ընթացքում եւ անձրեւային եղանակին տեղի ունեցող դեպքերի քանակը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ի Հայտերի կարգավորման կենտրոն (ՀԿԿ) ներկայացվել է 3720 դիմում, հատուցման ենթակա վնասների ընդհանուր գումարը կազմել է 740 միլիոն ՀՀ դրամ: Արդեն կարգավորվել են 3653 դիմում, որոնց գծով փաստացի վճարվել է 667 միլիոն ՀՀ դրամ (մոտ 1,8 միլիոն ԱՄՆ դոլար): Գույքին պատճառված վնասի գծով միջին հատուցումը կազմել է 201000 ՀՀ դրամ:Տարեսկզբից գրանցվել է ՃՏՊ-ների արդյունքում մարմնական վնասվածքների 151 դեպք (դրանցից 30-ը՝ հունիսին), 5-ը՝ մահացու ելքով: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության վթարային կոմիսարները դեպքի վայր են ժամանում միջինում 12-15 րոպեում Երևանում և մարզկենտրոններում և մինչև 30 րոպե ժամանակահատվածում՝ մարզերում:Ընկերության կողմից կնքված պայմանագրերը կազմում են ԱՊՊԱ շուկայի 35%-ը: Tweet Դիտում՝ 6515