Forbes-ի խմբագիրը Հայաստանը ընդգրկել է «վատագույն տնտեսություն» ունեցող երկրների ցուցակում
06.07.2011 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ֆիշերը ցուցակում Հայաստանին «շնորհել է» 2-րդ հորիզոնականը` Մադագասկարից հետո:
«2009-ին ՀՆԱ-ի 15%-ոց անկումով եւ գալիք մի քանի տարիներին աճի չափավոր կանխատեսումներով, այս նախկին սովետական պետությունը, որը չունի ելք դեպի ծով, փորձում է հավասար քայլել մնացած աշխարհի հետ: Հայաստանի քաղաքացիներն ավելի աղքատ են դառնում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի (այն կազմում է $3000 եւ երեք անգամ ավելի քիչ է, քան հարեւան Թուրքիայում) եւ 7% գնաճի պայմաններում », - նշում է Forbes-ի ավագ խմբագիրը:
«Աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող» երկրների տասնյակում, Հայաստանից եւ Մադագասկարից բացի, ընդգրկված են Գվինեան, Ուկրաինան, Յամայկան, Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան եւ Իրանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: