Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ռոսգոսստրախ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ

06.07.2011 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «Տրոյկա Դիալոգ»-ի նախագահ Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ռոսգոսստրախ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

«Վեդոմոստի» թերթն այսօր գրում է, որ «Վարդանյանը անմիջականորեն ծանոթ է «Ռոսգոսստախին», եւ նշում, որ 2001-2003թթ. ներդրողների կոնսորցիումը` «Տրոյկա Դիալոգ»-ի գլխավորությամբ, գնել էր «Ռոսգոսստրախ»-ի վերահսկիչ փաթեթը, 2002-ին Ռուբեն Վարդանյանը ընկերության գլխավոր տնօրենն  էր, իսկ 2004-ին գլխավորել էր «Ռոսգոսստրախի» տնօրենների խորհուրդը:

Վերջերս «Ռոսգոսստրախ»-ը հայտնել էր, որ խմբի բաժնետերերը սկսել են նախապատրաստվել IPO-ի:

«Կօգնեմ Դանիիլ Խաչատուրովին եւ իր թիմին` ընկերությունը դարձնել ավելի շուկայական, բաց եւ հանրային»,- «Վեդոմոստի»-ն մեջ է բերում Ռուբեն Վարդանյանի խոսքերը:


Դիտում՝ 5817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW