ԼՂՀ-ում պատրաստվում են անցնել նոր կենսաթոշակային համակարգի

22.06.2011 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ պատրասվում են անցնել նոր կենսաթոշակային համակարգի:

Ինչպես նշվել է ԼՂՀ կառավարության նիստում, նոր բազմաստիճան համակարգը կներառի պետական կենսաթոշակային ապահովումը, ինչպես նաեւ պարտադիր եւ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչներ:

Վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ ԼՂՀ-ը ընդօրինակում է կուտակումների եւ կենսաթոշակային վճարումների միջազգային փորձը, ինչին պետք է «հիմնովի պատրաստվել»:

Նա սոցիալական ապահովման նախարարությանը հանձնարարել է անհրաժեշտ պարզաբանումներ տալ հասարակությանը նոր կենսաթոշակային համակարգի հիմնական դրույթների վերաբերյալ, բացատրել դրանց առավելությունները:

Անհրաժեշտ օրինագծերի փաթեթն արդեն պատրաստ է, եւ կառավարությունում հավանության արժանանալուց հետո կներկայացվի ԼՂՀ Ազգային ժողով:
Դիտում՝ 4564

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW