«Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ ներդրումների ծավալը կգերազանցի 18 մլրդ դրամը

16.06.2011 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ հաստատել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» /ՀԷՑ/ ընկերության ներդրումային ծրագիրը:

Ինչպես հայտնել է ընկերության ներկայացուցիչ Յուրի Գավրիլենկոն, ներդրումների ընդհանուր ծավալը ընթացիկ տարում կկազմի 18 մլրդ 138.8 մլն դրամ:

ՀԷՑ ներդրումային ծրագիրը ունի 6 ուղղություն, որոնցից ամենածավալուններից են` էլեկտրամատակարարման անջատումների չափի միջին տեւողության կրճատումը` (7 մլրդ 364.2 մլն դրամ), լարվածության շեղումների միջին տեւողության եւ հաճախականության կրճատումը` (655 մլն դրամ), նոր բաժանորդների ընդգրկման հատուկ ծրագրերը` (7 մլրդ 357 մլն դրամ):

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ անձնական հսկողության տակ կվերցնի էներգամատակարարման նախատեսված ծավալների ապահովման գործընթացը, եւ «ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը կենթարկվի պատասխանատվության»:
Դիտում՝ 5598
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW