Եթե չունեք ԱՊՊԱ պայմանագիր, կարող եք մեքենան մինչեւ հուլիսի 1-ը հանել հաշվառումից եւ ազատվել տուգանքից

15.06.2011 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող բոլոր այն քաղաքացիները, ովքեր մինչ այժմ ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել, մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում չեն վճարի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասվում է Ճանապարհային ոստիկանության եւ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ:

ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի որոշման համաձայն մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու դիմում ներկայացվելու դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանված է համարվում 2011 թվականի հունվարի 1-ից:

Ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանա¬կավոր հանելու ու հաշվառումը վերականգնելու գործընթացներն անվճար են: 
Դիտում՝ 6629
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW