ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը դարձավ Diners Club-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում

14.06.2011 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՀՀ ԿԲ-ից  ստացավ Diners Club վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Diners Club համակարգում մասնակցության գործընթացը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը սկսել էր 2010թ. վերջում:

Diners Club-ի հետ կնքված պայմանագրով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է այս կազմակերպության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Առաջիկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կսկսի համապատասխան ծրագրային ապահովման ներդրման եւ Diners Club-ի համաշխարհային ցանցին բանկի բանկոմատների ու POS-տերմինալների միացման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2011թ. 4-րդ եռամսյակում:

Diners Club-ը հիմնադրվել է 1950 թվականին, այն ֆինանսական ծառայություններ է մատուցում ավելի քան 185 երկրներում, շուրջ 675,000 բանկոմատների եւ կանխիկացման կետերի միջոցով։
Դիտում՝ 7214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW