Ավստրիական բանկերին առաջարկել են մասնակցել հայկական բանկերի կապիտալում

08.06.2011 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը ավստրիական բանկերին առաջարկել է մասնակցել հայկական բանկերի կապիտալում եւ ներդրումային հիմնադրամների ստեղծմանը:

Այդ մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`Վիեննայում հանդիպելով Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանին:

«2012թ. Հայաստանում կգործեն կամավոր կենսաթոշակային հիմնադրամները, 2014թ.` պարտադիր կուտակային հիմնադրամները, իսկ դա նշանակում է, որ առաջատար ֆինանսական ընկերությունները նույնպես մեծ հետաքրքրություն կունենան Հայաստանում աշխատելու գործում»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Այսօր Վիեննայում կայացել է նաեւ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ:

Տիգրան Սարգսյանը Վիեննայում մասնակցում է Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը:

Դիտում՝ 6699

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW