Գարանտ-Լիմենս-ը մշակել է ապահովագրության երկու նոր փաթեթ

03.06.2011 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերությունը մշակել է ապահովագրության երկու նոր փաթեթներ` “Մինի Կասկո” եւ “Առողջության ապահովագրություն զբոսաշրջիկների համար”:

Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշեց Գարանտ-Լիմենս ընկերության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, փաթեթների մշակման հիմքում ընկած է ընկերության մարկետինգային ռազմավարության նոր ուղղությունը` հանրությանը  ապահովագրություն տրամադրել հնարավորինս մատչելի գներով:

Մասնավորապես, հաշվի առնելով այն փաստը, որ ՃՏՊ-ի ժամանակ ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցվում է միայն երրորդ կողմի վնասները, իսկ մեղավոր վարորդի մոտ առաջանում են ֆինանսական խնդիրներ, մշակվել է «Մինի Կասկո» փաթեթը, որը ծածկում է տրանսպորտային միջոցի այն վնասները, որոնք չեն հատուցվում ԱՊՊԱ-ի շրջանակներում

Փաթեթի առավելությունն այն է, որ ծրագրում բացակայում է Ֆրանշիզա կամ «չհատուցվող գումար» հասկացությունը, ինչը նշանակում է, որ վնասը հատուցվում է ամբողջությամբ` ապահովագրական գումարի սահմաններում: Տարեկան ապահովագրավճարը կազմում է 25 000 ՀՀ դրամ:

Ինչ վերաբերում է «Առողջության ապահովագրություն զբոսաշրջիկների համար» փաթեթին, ապա այն երաշխավորում է բժշկական ծառայությունների մատուցում զբոսաշրջիկին` Հայաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար: Այն ապահովում է սուր եւ անհետաձգելի հիվանդություններով պայմանանորված առողջական խնդիրների լուծում` առավել ապահով դարձնելով հանգիստը Հայաստանում:

«Առողջության ապահովագրության ոլորտում Գարանտ-Լիմենս-ի բազմամյա փորձը թույլ է տալիս փորձառու բժիշկների օգնությամբ կազմակերպել անհապաղ բուժօգնություն եւ կարգավորել բոլոր ֆինանասական խնդիրները առանց զբոսաշրջիկին որեւէ անհանգստություն պատճառելու», - ասել է Արտակ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 16312

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW