Արմեն Մելիքյանը հեռանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

31.05.2011 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը Արմեն Մելիքյանը ս.թ. հունիսի 1-ից կթողնի իր պաշտոնը:  

Այդ մասին Արմեն Մելիքյանը տեղեկացրել է լրատվամիջոցներին ուղղված իր նամակում:  

«Ամփոփելով բորսայում ավելի քան 10 տարվա իմ գործունեությունը եւ ձեզ հետ ունեցած համագործակցությունը, տեսնում եմ, թե որքան ջանքեր են ներդրվել ոչ միայն բորսայի, այլ նաեւ շուկայի բոլոր մասնակիցների կողմից` Հայաստանի կապիտալի շուկան կայացնելու, զարգացնելու եւ ներկայիս մակարդակին հասցնելու համար: Անշուշտ, ունեցել ենք ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ կորուստներ, եղել են վերելքներ եւ անկումներ, առաջխաղացումներ եւ հետընթացներ, սակայն` հետադարձ հայացք նետելով, չեմ կարող բավարարվածություն չզգալ այն բանից, որ հենց այդ ջանքերն ու այդ վերելքներն ու անկումներն են, որ հնարավորություն են տվել Հայաստանի կապիտալի շուկայի կուտակելու հսկայական ներուժ, դառնալու ավելի մրցունակ եւ ավելի գրավիչ` տեղի եւ օտարերկրյա ներդրողների համար: Իհարկե, դեռեւս շատ անելիքներ քան, բազմաթիվ են նաեւ մարտահրավերները: Սակայն միանգամայն վստահ եմ, որ շուկայի մասնակիցների կողմից այս տարիների ընթացքում ձեռք բերված փորձը եւ NASDAQ OMX-ի աջակցությունը հնարավորություն կընձեռեն Հայաստանին դառնալու տարածաշրջանում առաջատար կապիտալի շուկան», - գրում է Արմեն Մելիքյանն իր նամակում:

Արմեն Մելիքյանը 1994թ.-ից աշխատել է Երեւանի ֆոնդային բորսայում որպես մակլեր, 1996-2000թթ.-ին` որպես բրոքերային ընկերության տնօրեն: 2000-ին ընտրվել է Հայաստանի «Արժեթղթերի շուկայի մասնակիցների միության» նախագահ, իսկ 2001-ին՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրեն: ՀՖԲ-ի՝ NASDAQ OMX-ի խմբում ընդգրկվելուց հետո նա վերանշանակվեց բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնում:


Դիտում՝ 6667
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW