Երեւան/Մեդիամքս/. ԱԳԲԱ Լիզինգ եւ Ցեպելին Արմենիա ընկերությունները ստորագրեցին վենդորային համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է 2011-12 թթ. լիզինգով տրամադրել շուրջ $7.5 մլն արժողությամբ սարքավորումներ: Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, համաձայնագիրն այսօր Երեւանում ստորագրեցին ԱԳԲԱ Լիզինգ ընկերության գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը եւ Caterpillar ընկերության հայաստանյան բացառիկ ներկայացուցիչ Ցեպելին Արմենիա-յի գլխավոր տնօրեն Հեյկո Կռայսելը:Ստեփան Գիշյանը նշեց, որ շինարարական տեխնիկան շատ պահանջված է Հայաստանում եւ լիզինգը թույլ կտա հաճախորդներին ձեռքբերել Caterpillar հանրաճանաչ ընկերության շինարարական, ճանապարհաշինական, հանքաարդյունաբերական տեխնիկան եւ ուժային ագրեգատները ավելի շահավետ պայմաններով: “Ուրախ ենք տեղեկացնել, որ այն հաճախորդները, ովքեր կդիմեն ԱԳԲԱ Լիզինգ CAT ապրանքանիշի սարքավորումները ձեռքբերելու համար ս.թ. հունիսի 1-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, կսպասարկվեն տարեկան 9.9% տոկոսադրույքով”, - ասաց Ստեփան Գիշյանը:Հեյկո Կռայսելն իր հերթին տեղեկացրեց, որ Ցեպելին Արմենիա-ն աշխատում է Հայաստանում ավելի քան 6 տարի եւ իր գործունեության մեջ մեծ ուշադրություն է դարձնում վաճառված սարքավորումների սպասարկմանը:ԱԳԲԱ Լիզինգից Caterpillar-ի սարքավորումների ձեռքբերման պայմաններն են. 20% կանխավճար, 3-60 ամիս մարման ժամկետ եւ տարեկան 12-16% տոկոսադրույք; գրավի անհրաժեշտությունը բացակայում է: Հաճախորդները կարող են սպասարկվել եւ կատարել մարումները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բոլոր մասնաճյուղերում: Tweet Դիտում՝ 6936