Telcell-ը Rate.am-ում տեղադրել է Webmoney եւ Яндекс Деньги դրամապանակների համալրման պայմանները

24.05.2011 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը SFL LLC-ի աջակցությամբ Rate.am-ում էլեկտրոնային փողերի հաշվիչ է ներկայացրել, որը թույլ կտա տերմինալային ցանցի հաճախորդներին առցանց ռեժիմում տեղեկանալ Webmoney եւ Яндекс Деньги համակարգերում իրենց էլեկտրոնային դրամապանակների համալրման պայմանների հետ:

«Էլեկտրոնային փողերը մտել են մեր կյանք: Դրանց օգնությամբ ավելի եւ ավելի շատ մարդիկ լուծում են իրենց ամենօրյա հարցերը, ճիշտ այնպես, ինչպես դա արվում է թղթային եւ մետաղյա դրամների շնորհիվ: «Հիմնական փոխարժեքների» տատանումը էականապես ազդում է վիրտուալ տարադրամներով դրամապանակների համալրման պայմանների վրա, եւ Rate.am-ում տեղեկատվություն տեղադրելու որոշումը բխում է իր վճարողների համար առավելապես բաց լինելու Telcell-ի ցանկությունից», - մեկնաբանել է «ԹելՍել» ՓԲԸ մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը: 
Դիտում՝ 11974

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW