Անելիք Բանկ-ը առաջարկում է նոր ավանդ` դեպի Փարիզ ուղեգիր շահելու հնարավորությամբ

10.05.2011 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը հայտարարել է նոր ավանդատեսակի մասին, որը ավանդատուներին թույլ կտա մասնակցել դեպի Փարիզ 2 ուղեգրի խաղարկությանը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, բոլոր այն հաճախորդները, ովքեր մինչեւ 2011 թ. օգոստոսի 3-ը  «Արձակուրդային» ավանդ կներդնեն Անելիք Բանկ ՓԲԸ-ում տարեկան մինչև 12% տոկոսադրույքով,  հնարավորություն կստանան մասնակցել դեպի Փարիզ 2 անձի համար ուղեգրի խաղարկությանը:

Բանկում տեղեկացրեցին նաեւ, որ նոր ավանդատեսակը  հաճախորդներին հնարավորություն կընձեռի ցանկացած պահին ետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ, ինչպես նաեւ ցանկացած պահի ավելացնել այն:

Ուղեգրի խաղարկությունը կկայանա օգոստոսի 5-ին բանկի գլխամասային գրասենյակում: Խաղարկության առարկան լինելու է ֆիզիկական անձի ներդրած առաջին  «Արձակուրդային» ավանդի պայմանագրի համարը:

Դիտում՝ 7050

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW