“Կոնվերս բանկը” պարգեւատրեց ոստիկանին

03.05.2011 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Կոնվերս բանկում” այսօր տեղի ունեցավ Նոր Նորք մասնաճյուղի աշխատակիցների եւ հերթապահ ոստիկանի պարգեւատրման արարողությունը:

Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, ցուցաբերած քաջության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար բանկի տնօրինությունը պատվոգիր եւ դրամական պարգեւ շնորհեց Նոր Նորքի ոստիկանության բաժնին կից պետական պահպանության բաժնի ոստիկան, ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանին:

Շնորհակալություն հայտնելով ավագ սերժանտ Հովսեփյանին եւ մասնաճյուղի աշխատակիցներին` “Կոնվերս բանկի” գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը կարեւորեց  ցանկացած աշխատանքում պրոֆեսիոնալիզմի դրսեւորումը: Արարաողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանության պահպանության վարչության պետ Խաչիկ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին բանկի “Նոր Նորքի” մասնաճյուղի աշխատակիցների եւ հերթապահ ոստիկանի կողմից ցուցաբերված սառնասրտության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի  շնորհիվ հաջողվել էր վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը  կողոպտելու  փորձը` չվտանգելով աշխատակիցների եւ հաճախորդների կյանքը: Տվյալ մասնաճյուղի բնականոն աշխատանքը վերականգնվել էր արդեն հաջորդ օրը:

Դիտում՝ 7012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW