«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ամփոփեց ակցիաների արդյունքները

30.04.2011 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն այսօր ամփոփեց Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացվող «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր քարտապանի օգտին» քաղաքականության շրջանակներում երկու ակցիաների արդյունքները:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին բանկի մամլո ծառայությունում, առաջին ակցիայի շրջանակներում բանկը 100-ից 300 հազ. դրամով պարգեւատրեց վերջին չորս ամիսների ընթացքում ամենաակտիվ Mastercard-ի քարտապաններին, որոնցից ամենաակտիվը պարգեւատրվեց դեպի Իտալիա երկու անձի համար ուղեգրով:

Երկրորդ ակցիան նվիրված էր կանանց միամսյակին, որի ընթացքում Mastercard-երով անկանխիկ գործարքներ իրականացնելով կանայք մասնակցում էին վիճակահանությանը:

Հաղթողը ստացավ 2 անձի համար ուղեգիր դեպի Լոնդոն` դիտելու մայիսին կայանալիք UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը:


 

Դիտում՝ 7362

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW