Հակամենաշնորհային օրենսդրության փոփոխությունները կընդունվեն առաջիկա քառօրյայի ընթացքում

28.04.2011 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր ասել է, որ հակամենաշնորհային օրենսդրության փոփոխությունները կընդունվեն առաջիկա քառօրյայի ընթացքում:

Նա ասել է, որ Հայաստանի տնտեսությունում հետաքրքիր տեղաշարժեր են արձանագրվում` ի նպաստ արդյունաբերության: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գագիկ Մինասյանն ասել է, որ, դառնալով ավելի դիվերսիֆիկացված, Հայաստանի տնտեսությանն աստիճանաբար պակաս խոցելի կլինի արտաքին ցնցումների համար:

Նա համոզմունք հայտնեց, որ չնայած տարեսկզբից տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմանը եւ գնաճի դեմ տարվող պայքարին, այնուամենայնիվ կհաջողվի տարին ավարտել նախանշված (4,6%) կամ նույնիսկ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշով:

Անդրադառնալով գնաճին, Գագիկ Մինասյանն ասել է, որ երեւույթի ներքին գործոնների դեմ պայքարի ուժեղ գործիք կհանդիսանան տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ չեն տա ներկրողներին ստանալ գերշահույթներ գների  չհիմնավորված աճի հաշվին:

Դիտում՝ 5235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW