Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ խմբակցությունը մտադիր է անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է խմբակցության անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, երեկ խմբակցությունը պաշտոնական գրավոր հարցում է ներկայացրել ՀՀ կառավարությանը, որում պարունակվում են հարցեր ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակի եւ արտագաղթի զսպմանն ուղղված քայլերի գրեթե բացակայության պատճառների մասին: «Մենք բազմիցս խոսել ենք ներկայիս կառավարության բացթողումների մասին եւ նրան մեղավոր ենք համարում երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի համար: Մեր հարցմանը կառավարության պատասխանը կքննարկվի խորհրդարանի ընդլայնված նիստում, եւ քանի որ կառավարությունը վճռականություն չունի խոստովանելու սեփական սխալները, հավանաբար, մենք կդիմենք Սահմանադրությամբ նախատեսված միջոցների»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Tweet Դիտում՝ 5832