Երեւան: Մեդիամաքս: Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ վերջին կանխատեսումներով` ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2011թ. կազմելու է 4,6 տոկոս: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան այսօր նշել է, որ այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան նախաճգնաժամային տարիների ցուցանիշները: Մյուս կողմից, ասել է նա, այս տարի կարձանագրվի վերականգնման միտումների պահպանում եւ տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ` 2010թ. համեմատ: «Ներդրումները կշարունակեն աճել, սակայն մենք չենք ակնկալում, որ ներդրումների աճը շեշտակի կլինի», - ասել է Գիերմո Տոլոսան: Tweet Դիտում՝ 5562