Դրամի արժեզրկումը պայմանավորված է տրանսֆերտների կրճատմա՞մբ
11.04.2011 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս: Տնտեսագետ Սամվել Ավագյանը կարծում է, որ դրամի արժեզրկման միտումները պայմանավորված են հունվար-փետրվար ամիսներին արձանագրված դրսից եկող մասնավոր տրանսֆերտների շուրջ 30%-նոց կրճատմամբ:
Ապրիլի 8-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում արձանագրվել է դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ 0.9% (3.32 կետ) արժեզրկում, ինչը բացարձակ արտահայտությամբ դրամի ամենակտրուկ արժեզրկումն էր` սկսած 2009թ. մարտի 3-ից: Ապրիլի 8-ին $1-ի միջին կշռված գինը ֆոնդային բորսայում կազմել էր 374.4 դրամ:
Սամվել Ավագյանն ասել է Մեդիամաքս-ին, որ տրանսֆերտների կրճատումը բերեց ընթացիկ շրջանառու արտարժութային միջոցների կրճատմանը, ինչը եւ կարող էր հարուցել դոլարի նկատմամբ պահանջարկի աճ:
«Կարծում եմ, դրամի ընթացիկ փոխարժեքը որոշ ժամանակ կմնա նույն մակարդակի վրա, դրամի հետագա արժեզրկման հիմնարար գործոններ տնտեսությունում չկան», - ասաց տնտեսագետը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Կենտրոնական բանկը ներկայումս վարում է լիարժեք լողացող փոխարժեքի քաղաքականություն` թույլ տալով շուկային որոշել դրամի փոխարժեքը եւ միջամտելով միայն կտրուկ տատանումները մեղմելու նպատակով:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: